Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին Աբխազիայի Հանրապետության իշխանությունների հրավերով ժամանել է Սուխում եւ մասնակցել նախագահի պաշտոնում վերընտրված Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր շնորհավորական խոսքում ԼՂՀ ղեկավարը արդյունավետ աշխատանք է մաղթել Սերգեյ Բաղապշին, բարեկեցություն եւ խաղաղություն` Աբխազիային ու նրա ժողովրդին:

Հիշեցնենք, որ այսօր ՝ փետրվարի 12-ին կայանալու է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի երդմնակալության արարողությունը: Աբխազիայի նախագահի ընտրությունները կայացել են 2009թ. դեկտեմբերի 12-ին: Հանրապետության ղեկավար երկրորդ անգամ դարձել է Սերգեյ Բաղապշը՝ հավաքելով 59,37 տոկոս ձայն:

Նրա հիմնական մրցակիցներից Ռաուալ Խաջիմբան հավաքել էր 15,4, Զաուր Արձինբան՝ 10,6, Բեսլան Բուտբան՝ 7,9, Վիտալի Բգանբան՝ 1,5 տոկոս ձայն: