Փետրվարի 11-ի, լույս 12-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, ադրբեջանական կողմը գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը փոքր տրամաչափի հրազենից եւ դիպուկահար հրացաններից Հորադիզի, Սեյսուլանի, Ջրաբերդի, Լեւոնարխի եւ այլ ուղղություններով:

ԼՂՀ Պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումները համարժեք գործողություններ են ձեռնարկել: