Այսօր`փետրվարի 12-ին Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնում տեղի ունեցավ Հայկական սննդամթերքի կատալոգի շնորհանդեսը: Կատալոգը պատրաստվել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) կողմից և տպագրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ու ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է CARD-ի մամուլի ծառայությունից:

Ի հավելումն դրա, պատրաստվել է նաև կատալոգի էլեկտրոնային տարբերակը, որը նաեւ ներկայացվում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի էլեկտրոնային էջում (http://www.card.am/main/catalog2010/index.html):

Տպագրվել է կատալոգի 2000 օրինակ և 200 CD տարբերակ, որոնք ներկայացվել են արտասահմանում և տեղական շուկայում:

Կատալոգում ներկայացվել են 43 արտադրող և ավելի քան 210 արտադրատեսակ: Կատալոգը կարևոր գործիք կարող է հանդիսանալ տեղական արտահանողների և արտասահմանից ներկրողների համար:

Կատալոգում ներկայացված են կաթնամթերք, գինիներ, վերամշակված մրգեր և բանջարեղեն, չրեղեն և մսամթերք: