Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-ին ընդունել է Կորեայի դեսպան Լի Քյու-Հենին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Կորեայի արդյունավետ համագործակցության եւ համատեղ իրականացրած ծրագրերի կապակցությամբ:

Կողմերն անդրադարձել են քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին:

Դեսպան Քյու-Հենը ներկայացրել է Կորեական թերակղզում կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Հաջողություն մաղթելով դեսպանին` նախարար Նալբանդյանը, ի նշանավորումն հայ-կորեական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման` Լի Քյու-Հենին պարգեւատրել է ԱԳՆ հուշամեդալով: