Լոս Անջելեսում 6-ամյա տղան գիրք է գրել եւ ավելի քան 30 հազար դոլար հավաքել` վաճառելով այն շոկոլադների հետ, որպեսզի օգնի հազվադեպ հանդիպող հիվանդությամբ տառապող իր 7-ամյա ընկերոջը:
Դիլան Սիգելն իր ծնողներից խնդրել է վճարել իր ձեռքով գրած գրքի տպագրության ծախսերը: 16 էջից բաղկացած պատկերավոր ստեղծագործությունը կոչվում է «Շոկոլադ»: Փոքրիկ գրողի համար այդ խոսքը փոխարինում է «հիասքանչ» բառին: «Ես սիրում եմ լողալ, դա շոկոլադի պես է» եւ «ես սիրում եմ օգնել իմ ընկերներին, դա ամենամեծ շոկոլադն է»:
ABC հեռուստաալիքը հայտնում է, որ նպատակասլաց փոքրիկին իր մեծ նպատակին հասնելու գործում օգնել է Whole Foods սուպերմարկետը: Խանութը մի քանի հարյուր շոկոլադե սալիկ է նվիրել, որոնք տղան վաճառում է գրքի հետ միասին: Տեղի գրքի խանութներից մեկը` Barnes & Noble-ը, վերջերս ինքնագիր-սեսիա է կազմակերպել Դիլանի հետ, որին մասնակցել է 200 մարդ: Ներկայումս, ըստ Դիլանի ծնողների, գլխավոր նպատակը 1 մլն դոլար հավաքելն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա ընկերը` 7-ամյա Ջոն Բուռնազյանը տառապում է Գիրկե հիվանդությամբ, որը լյարդի հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն է: Ջոնի ծնողների փոխանցմամբ`Դիլանի արարքի շնորհիվ այդ հիվանդությունը գրավել է հասարակության ուշադրությունը:




























