Հոլանդական համալսարանի դասախոսը մոռացել էր անջատել իր համակարգիչը պրոեկտորից` ուսանողների հետ օնլայն պարապմունքից հետո: Վագենինգեն քաղաքի համալսարանի հրավիրյալ բելգիացի դասախոսին բռնացրել են պոռնոգրաֆիկ լուսանկարներ դիտելիս:
Նա պարապմունք էր անցկացնում «Սննդային քիմիա» առարկայից: Միջոցառումից անմիջապես հետո գիտնականները որոշել է փոքր-ինչ հանգստանալ եւ խորամուխ է եղել ինտերնետի էրոտիկ բովանդակության ուսումնասիրման մեջ: Նա, սակայն, մոռացել էր, որ համակարգիչը նախկինի պես միացված է պրոեկտորին, եւ ուսանողներից մի քանիսը դիտել են դասախոսի նկարները:
Վարկաբեկված պրոֆեսորը հազիվ է փրկվել հեռացվելուց: Ղեկավարությունը նշել է, թե համալսարանի շենքում արգելվում են նման զվարճանքները: Բելգիացու նախկին ուսանողները կանգնել են պրոֆեսորի կողքին` հայտնելով, որ նա բացառիկ դասախոս է:




























