Ամերիկացի մասնագետները պարզել են, որ կալցիում եւ վիտամին  D պարունակող պրեպարատները չեն ամրացնում տարեց  մարդկանց ոսկորները:  Բացի  այդ,  դրանք  մեծացնում են երիկամներում քարերի ի հայտ գալու ռիսկը:

Զեկույցում նշվում է, որ ակտիվ կենսակերպ վարող անձինք վիտամինային հաբերի ընդունման կարիք չունեն, ասվում է  զեկույցում:  Անկախ փորձագետների հանձնաժողովը  համոզիչ ապացույցներ չունի, որ վիտամինների եւ միկրոէլեմենտների ընդունումը նվազեցնում է ոսկրային կոտրվածքների ռիսկը:  Միաժամանակ, բժիշկները կարծում են, որ կալցիումի եւ  վիտեմին D-ի բնական ճանպարհով ստացումն անհրաժեշտ է:

Նախկինում գիտնականներն արդեն զգուշացրել էին վիտամինների վնասի մասին: