Համաշխարհային արժույթը` դոլարը վտագի տակ է, քանի որ դոլարի թղթադրամներին սպառնում է  անտեսանելի սունկը, գրում է բելառուսական «Народная газета» պարբերականը:

Թերթը խորհուրդ է տվել խուսափել թղթադրամները պահելուց, քանի որ սնկով վարակվելու դեպքում դրանք իրացնելու հարցում դժվարություններ կառաջանան:

Մյուս, օրինակ`  բելառուսական ռուբլու կամ եվրոյի թղթադրամները  չեն կարող սնկից վնասվել, քանր որ ուրիշ տեխնոլոգիայով են պատրաստվում:

Հաղորդվում է, որ դոլարի թղթադրամները պատրատվում են այլ նյութից, որի մեկ քառորդը վուշ, երեք չորրորդը`  բամբակ է:  Խոնավ եւ չօդափոխվող տեղում երկար պահելու դեպքում դոլարի  թղթադրամներն իսկապես կարող եմ «բորբոսել»: