Վերջին օրերին Վրաստանում H1N1 վարակից երկու մարդ է մահացել, փետրվարի 28-ին հայտնել հանրային առողջապահության և հիվանդությունների վերահսկողության կենտրոնը:

Այսպիսով, 2013թ. սկզբից Վրաստանում վարակից 15 մարդ է զոհվել: Նրանց թվում մինչեւ չորս տարեկան երկու երեխա կա, մեկը 5-ից 14 տարիքային խմբից, 65 տարեկանից բարձր երկու տարեցներ, մնացածները՝ 30 - 64 տարեկան:

Այս պահի դրությամբ Վրաստանում գրանցվել է A/H1N1-վ վարակվածության ընդամենը 236 եւ B/H1N1-ով վարակվածության 16 դեպք: Հիմնականում դրանք մինչեւ չորս տարեկան երեխաներ են: 

 «Նովոստի Գռուզիան» հաղորդում է, որ միաժամանակ հանրային առողջապահության և հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի նախագահ Պաատա Իմնաձեն հայտնել է, որ Վրաստանում H1N1 վարակի զանգվածային տարածման վտանգ չկա: