Ինդիանապոլիսում մասշտաբային դատական վեճ է լսվում յոթ վարսավիրների միջեւ: Վեց աշխատակիցներ իրենց գործընկերոջը մեղադրում են նրանում, որ նա ցինիկորեն գողացել է 9,5 մլն դոլարը, որոնք նրանք միասին շահել էին վիճակախաղում:
Վեճն առաջացել է այն ժամանակ, երբ «Lou`s Creative Styles» սրահի աշխատակիցները որոշել էին միասին վիճակախաղի տոմս գնել, եւ պատասխանատու գործը վստահել էին Քրիսթին Շոուին: Կինը սակայն երկու տոմս է գնել, մեկը ընկերուհիների, մյուսն` իր համար: Արդյունքում դրանցից մեկը հաջող է եղել: Կինն ընկերուհիներին հայտարարել է` «մենք չշահեցինք, բայց ահա իմ բախտը բերեց», ինչը վրդովեցրել է ընկերուհիներին:
Դատարանը մարտի 1-ին կորոշի` իշխանությունները պահանջելու են արդյոք սառեցնել ջեքփոթի վճարումը մինչեւ դատաքննության ավարտը:




























