Յոհանեսբուրգում կատաղած շանը մեղադրել են ռասիզմի մեջ այն բանի համար, որ նա հարձակվել եւ ուժեղ կծել է սեւամորթ աղջնակին: Ինչպես հաղորդում է Metro-ն, բուլտերիերը պատկանում է Հարավահրիկյան հանրապետության սպիտակամորթ քաղաքացի Շոն Նորմանին:
Աղջկա մայրը համոզված է, որ կենդանին անհանդուրժող է սեւամորթ մարդկանց նկատմամբ: «Ես զգում եմ, որ այդ շունը ռասիստ է: Նա այնպես է իրեն պահում, որ միանգամից երեւում է նրա անհանդուրժողականությունը աֆրիկյան ռասայի նկատմամբ»,-ասել է տուժած աղջկա մայրը:
Նա նաեւ կասկածում է, որ շան համոզմունքները կիսում է նաեւ նրա տերը, քանի որ Շոն Նորմանը միջադեպից հետո նույնիսկ ներողություն չի խնդրել իր աղջկանից եւ չի առաջարկել փոխհատուցել բժշկական ծախսերը:
«Քննիչը հիմա ստուգում է շան հարձակման բոլոր վարկածները: Դրանից հետո հավաքված ապացույցները կփոխանցվեն դատարանին»,-ասել է ոստիկանության աշխատակից Քարեն Ջակոբսը, գրում է THC-ը:




























