ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բերնսը հաջորդ շաբաթ պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին։

Ադրբեջանում փետրվարի 19-ին Բերնսը կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հետ։ Քրոուլիի խոսքով, այցի նպատակը երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդումն է։

Բիլ Բերնսը փետրվարի 16-ից 19-ը լինելու է Լիբանանում, Սիրիայում եւ Թուրքիայում։ Սիրիայում Բերնսը կհանդիպի երկրի նախագահ Բաշար ալ Ասադի եւ այլ պաշտոնատար անձանց հետ։ Մերձավոր Արեւելք կատարած այցերից հետո պետքարտուղարի օգնականը կայցելի Բաքու։