ԱՄՆ-ի պետդեպարտամենտի աշխատակցուհուն մահացած գտել են Ռիո դը Ժանեյրոյի` Կոպակաբանայի ափից ոչ հեռու գտնվող հյուրանոցի համարում: Ենթադրվում է, որ 38-ամյա կնոջը խեղդել են:
Ամերիկուհին արձակուրդի մեջ էր եւ մտադիր էր այցելել Բրազիլիայի եւս չորս քաղաքներ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Սպանության կասկածանքով ձերբակալվել է մի տղամարդ, որի հետ զոհը ծանոթացել էր ժողովրդական արհեստների տոնավաճառում եւ նրա հետ ընթրել ռեստորանում: Հսկող տեսախցիկները գրանցել էին, որ կնոջ նոր ծանոթը հյուրանոցի համար է մտել: Սակայն կասկածյալն իր մեղքը չի ընդունում:




























