Չինաստանի Հեբեյ նահանգի հանքահորում գազային թունավորման զոհ է դարձել 11 մարդ:
Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ի երեկոյան` Չժանցզյակոու քաղաքային շրջանի Հուայլայի հանքարդյունաբերական ձեռնարկությունում: Վթարի պահին հանքում եղել են 13 հանքափորներ, փրկարարներն առայժմ գտել են 11-ի մարմինները: Նրանց որոնումները շարունակվում են, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը:
Ըստ նախնական տվյալների` վթարը տեղի է ունեցել հանքի օդափոխության համակարգում բռնկման պատճառով:




























