Ռուսաստանի հետ պայմանագիրը «օղակ է Ուկրաինայի վզին»: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վերջին երկու տարում առաջին մամուլի ասուլիսում: Նա նկատել է, թե Ուկրաինան չի պատարստվում առեւտուր անել ինքնիշխանության վրա, սակայն ստիպված կլինի ինչ-որ բան զիջել, որ Ռուսաստանը համաձայնվի փոխել պայմանագիրը:

«Աշխարհում այդպիսի երկիր չկա, որտեղ ըմբռնումով մոտենան այդ աղետին: Որտե՞ղ կան 300 տոկոս տուգանքներ գազի վարձն ուշացնելու համար: Ինչպե՞ս կարող ենք մենք պաշտպանել մեզ անօրինակ գնից»,- ասել է նա եւ հավելել, թե իշխանություններին հաջողվել է գազը հանել էներգետիկայից եւ մետալուրգիայից»: Յանուկովիչը հատուկ ընդգծել է, որ գազի գինը հաջղվել է անփոփոծ թողնել ուկրաինացի սպառողների համար:

Յանուկովիչը նշել է, թե գնի համար չի մեղադրում Ռուսաստանին, բայց նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն գործել է ի վնաս Ուկրաինայի շահերի: