Հայաստանի նկարիչների միությունում կայացել է ճապոնական իկեբանայի արվեստի, թեյի եւ սումի-է օրերի բացման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության,  «Խիկարի» գիտա-ուսումնական կենտրոնի, գեղագիտական դաստիարակության մանակական կենտրոնի նախաձեռնությամբ եւ կտեւի մինչեւ մարտի 3-ը: Օրերի անցկացման հովանավորը   JTI ընկերության հայկական ներկայացուցչությունն է:

Ճապոնական տոնական օրերը Երեւանում անցկացվում են արդեն 4-րդ անգամ: Եվ առաջին անգամը չէ, որ վարպետության դասընթացի անցկացման համար Հայաստան է ժամանել  «սո-կատոկու» իկեբանայի պրոֆեսոր Միդորի Յամադան: Դահլիճը, որտեղ կանցկացվեն վարպետության դասընթացները, զարդարված է ճապոնական վարպետների գարնանային թեմայով 40 նկարներով, ինչպես նաեւ «Խիկարի»  եւ գեղագիտական դաստիարակության կենտրոնների  աշակերտների կողմից պատրաստված թղթի փնջերով:Ներկա գտնվողներին նաեւ որպես անակնկալ ճապոնական լեզվով կատարվել են  «Գարուն արի»եւ «Սակուրա» երգերը: