Գերմանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը պարտադրում է որոնողական համակարգերին եւ լրատվական ռեսուրսներին, որոնք վերահրապարակում են նորությունները, հեղինակներին փոխհատուցում վճարեն:

Բունդեսթագը օրենքում չի նշել փոխհատուցման չափը, սակայն փաստաթուղթը որոնողական համակարգերի եւ լրատվական ռեսուրսների դեմ դատական հայցերի համար իրավական բազա է ստեղծում:

Google կորպորացիան, օրինագծի քննարկման փուլում կտրուկ դեմ է արտահայտվել դրան, դրա համար էլ օրինագիծը կոչել են «Google-ի հարկ», հաղորդում է RBK-ն:

Կորպորացիայի կարծիքով` այդ փաստաթուղթը խախտում է ինտերնետ-տարածության կառուցվածքի հիմնարար սկզբունքները, որը հիմնված է հիպերհղումների վրա: Բացի այդ, Google-ում չեն հասկանում, ինչու իրենք պետք է վճարեն հեղինակներին, քանի որ առանց այդ էլ զգալի թրաֆիկ են բերում նրանց կայքերին:

Ընկերությունում ընդգծել են, որ օրենքը կառնչվի նաեւ Twitter-ին, Facebook-ին եւ նմանատիպ այլ ծառայությունների: