Լեհաստանում միջքաղաքային ավտոբուսի ուղեւորներին հաջողվել է կանխել ողբերգությունը:  Ընթացքի ժամանակ վարորդը ուշաթափվել է: Կինը, որ ավելի մոտ է նստած եղել, կարողացել է պահել ղեկը եւ մեքենան կառավարել: Հսկա ավտոբուսը կառավարելու համար օգնության է հասել մեկ այլ կին:  Նրանք երկուսով կարողացել են մեքենան դուրս հանել ճամփեզր:

Ավտոբուսը հաջողվել է կանգնեցնել միայն այն ժամանակ, երբ վարորդն ուշքի է եկել: Չկառավարվող ավտոբուսը միայն մեկ մեքենայի է խփել,  սակայն ոչ ոք չի տուժել: Տարեց վարորդին, ում մոտ սրտի կաթված է եղել, տեղափոխել են հիվանդանոց, կանայք որպես պարգեւ անվճար տոմս են ստացել, հաղորդում է «Վեստին»: