ԱՄՆ-ում բանտերից ազատ են արձակել երկու հազար ապօրինի ներգաղթյալների, ովքեր սպասում էին վտարման: Եւս երեք հազարն ազատ կարձակվի մեկ ամսվա ընթացքում: Պատճառը բյուջետային միջոցների անբավարարություն է` սեկվեստրի պատճառով:
Մասնավորապես ներգաղթյալներին ազատ են արձակել Արիզոնա, Կալիֆոռնիա, Ջորջիա եւ Տեխաս նահանգներում: Միաժամանակ Սպիտակ տունը հայտարարել է, որ իրենց հետ չեն խորհրդակցել միգրացիոն ռեժիմը խախտած անձանց ազատելու հարցում:
Ներկայումս ԱՄՆ բանտերում վտարման է սպասում մոտ 30 հազար ներգաղթյալ: Նախարարությունում ասել են, որ բաց են թողնում միայն նրանց, ովքեր կապ չունեն հանցավոր աշխարհի հետ: Չնայած որ ներգաղթյալները հայտնվել են ազատության մեջ, նրանց նախկինի պես վտարում է սպառնում, հաղորդում է «Լենտան»:




























