Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին վատ ինքնազգացողության պատճառով հետաձգել է Ուելս կատարելիք այցը։ Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա մարտի 2-ին պետք է մասնակցեր Սուրբ Դեւիդի՝ Ուելսի հովանավորի օրվան նվիրված տոնակատարություններին։

Պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ թագուհին ստամոքսի խոցի նոպա է  ունեցել, նա առաջիկա օրերը կանցկացնի Վինձորում։

Եղիսաբեթ II թագուհին եւ նրա ամուսին, Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը հաջորդ շաբաթ մտադիր էին երկու օրով Հռոմ այցելել։ Հայտնի չէ, թագուհու առողջական խնդիրները կազդե՞ն այդ այցի վրա, թե ոչ, գրում է «Ռոսբալտը»։