Տաջիկստանն այսօր` մարտի 2-ին պաշտոնապես Առեւտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է դարձել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 4-ին հանրապետության ներկայացուցիչը փոխանցել է Տաջիկստանի՝ ԱՀԿ-ին միանալու մասին վավերացնող արձանագրության պատվոգիրը։ Հանրապետության ԱԳՆ-ն ավելի ուշ հրապարակեց այն տեղեկությունը, որ 2013 թվականի մարտի 2-ին Տաջիկստանը կդառնա կազմակերպության լիիրավ անդամ։

Այսօր, մարտի 2-ին Տաջիկստանը պաշտոնապես դարձել է ԱՀԿ-ի լիիրավ անդամ։

Արձանագրությունը ստորագրել են նախագահ Էմոմալի Ռախմոնն ու ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Լամին 2012 թվականի դեկտեմբերի 10-ին։

Ինչպես հաղորդում է «ԱիՖ»-ը, Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի երկրորդ հանրապետությունը դարձավ, որը մտավ ԱՀԿ-ի կազմի մեջ։