Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է բրիտանական ֆիլմերի ամենամյա XI փառատոնի բացման արարողությունը (ֆոտոռեպորտաժ)։
Գեղարվեստի ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների էտյուդներից հետո միջոցառման մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել դիտելու «Ակվարիում» ֆիլմը: Ֆիլմն արժանացել է մրցանակի` որպես լավագույն բրիտանական ֆիլմ:
Հիշեցնենք, որ բրիտանական ֆիլմերի XI փառատոնը Երեւանում կազմակեպվում է Բրիտանական խորհրդի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության եւ «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը`Beeline) աջակցությամբ: Մուտքն ազատ է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























