Ռուսաստանի կառավարությունը Պետդումա օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն ուրիշ երկրներում զինվորական ծառայություն անցած Ռուսաստանի քաղաքացիները ստիպված կլինեն ծառայել նաեւ ռուսական բանակում:
«Օրինագծով նախատեսվում է փոփոպել այն հիմնավորումը, ըստ որի այլ երկրներում զինվորական ծառայություն անցած Ռուսաստանի քաղաքացիները ազատվում են զորակոչից` բացառությամբ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի», -նշվում է փաստաթղթում, հաղորդում է «Վեստին»:
Օրինագծի հեղինակների կարծիքով` փաստաթղթի ընդունումը կնպաստի զորակոչիկների թվի ավելացմանը տարեկան շուրջ հազարով, ինչպես նաեւ կսահմանափակի միգրացիան:




























