Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի (ISAF) ավստրալացի զինվորականները երկու տեղացի երխայի են սպանել: Ուրուզգանի նահանգապետ Մոհամեդ Ահունդզադեի խոսքով` երեխաները «սխալմամբ են սպանվել» այն բանից հետո, երբ «Թալիբանի» գրոհայինները գնդակոծել են ավստրալացիների ուղղաթիռը:
ISAF-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենց հայտնի է կատարվածի մասին եւ ներկայումս դեպքի վայրում աշխատում է հետաքննչական հանձնաժողովը, հաղորդում է «Ռոսբալտը»:




























