ՌԴ քաղաքացիություն ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպորդիեն շքեղ բնակարան է ստացել Չեչնիայի «Գռոզնի Սիթի» բնակելի համալիրում որպես «չքավոր»: Այս մասին գլխավոր դատախազությունում հայտնել է Նովոսիբիսկի բնակիչ Ռոստիսլավ Անտոնովը: Հասարակական ակտիվիստը դատախազությունից խնդրում է ստուգել դերասանին բնակարան հատկացնելու գործը` բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման տեսանկյունից:

Անտոնովը պնդում է, որ բնակարանը Դեպարդիեին է հատկացրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը` խախտելով ՌԴ բնակարանային օրենսգրքի դրույթները:

Անտոնովը ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ բնակարանը դերասանին է հատկացվել սոցիալական վարկի պայմանագրով: Ռուսական օրենքների համաձայն` այդ պայմանագրով բնակարան ստանալու իրավունք ունեն միայն անապահով քաղաքացիները, գրում է «Մոյ Ռայոնը»: