Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Բանգլադեշ կատարած այցի ընթացքում հանդիպել է այնտեղի թուրքական դպրոցի աշակերտների եւ ուսուցչական կազմի հետ:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում գտնվող թուրքական դպրոցում Գյուլին եւ իր կնոջը դիմավորել են ծաղիկներով: Կազմակերպված միջոցառմանը աշակերտները թուրքերենով բանաստեղծություններ են արտասանել, որի ժամանակ Թուրքիայի նախագահը չի կարողացել զսպել արցունքները եւ արտասվել է:
Փետրվարի 13-ի ուշ երեկոյան Գյուլը վերադարձել է Անկարա:




























