Ֆրանսիայում շունը փրկել է տանտիրուհուն, ով փորձում էր ինքնասպան լինել. գերմանական հովվաշունը ցատկել է տիրուհու վրա հենց այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր քաշել ձգանը:
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Վոկլյուզի 63-ամյա բնակչուհին վերջին շրջանում շատ ճնշված էր եւ հստակորեն որոշել էր հրաժեշտ տալ կյանքին: Երբ ամուսինը տանը չի եղել, կինը վերցրել է 22 տրամաչափի հրացանը, մի քանի անգամ օդ կրակել, հետո փողն ուղղել իր կրծքին:
Երբ կինը պատրաստվում էր քաշել ձգանը, շունը ցատկել է նրա վրա: Գնդակն այնուամենայնիվ, դիպել է, սակայն նա կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել, տեղեկացնում է «Վեստին»: Ավելի ուշ ամուսինը վերադարձել է տուն եւ շտապօգնություն կանչել:




























