Կրծքի քաղցկեղը կարող է մորից աղջկան փոխանցվել գենի մուտացիայի առկայության պատճառով, «ՌԻԱ Նովոստիի» հետ օնլայն ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոսկվայի գլխավոր ուռուցքաբան Անատոլի Մախսոնը:
Ընդ որում նա հայտարարել է, որ վաղ տարիքում քաղցկեղի բոլոր տեսակները գործնականորեն լավ են բուժվում:
«Գենի մուտացիայի առկայության դեպքում կրծքի քաղցկեղի հավանականությունը հասնում 90%-ի»,- ասել է նա: Դրա համար, կրծքի քաղցկեղ ախտորոշմամբ կանանց մոտ, անպայման պետք է փնտրել այդ մուտացիոն գենի առկայությունը: Եթե այն կա եւ եթե այդ կինն աղջիկ ունի, ապա աղջկան էլ պետք է անպայման հետազոտել, պարզաբանել է Մախսոնը:
Բացի այդ, ծնողներից երեխաներին փոխանցվում են մի քանի տեսակի քաղցկեղային ձվարաններ, հավաստիացրել են փորձագետները:




























