Վրաստանում ձնահոսքի պատճառով փակվել է ռուսական սահման տանող ճանապարհի հատվածը: Ինչպես հաղորդում է Վրաստանի ՆԳՆ ճանապարհների վարչությունը, մարտի 13-ին արգելվել է երթեւեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռազմավիրական) ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը` ձնահյուսի վտանգի եւ սահմանափակ տեսանելիության պատճառով:

Արագվիսպիրի-Գուդաուրի եւ Կոբի-Լարսի հատվածներում արգելվել է երթեւեկությունները քարշակներով եւ կիսաքարշակներով 30-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաների համար, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Նշենք, որ Ռազմավիրական մայրուղին այս ձմեռ բազմիցս է փակվել եղանակի պատճառով: