Հնդկաստանում տեղի է ունեցել հերթական բռնաբարությունը, որի զոհ է այս անգամ դարձել շվեյցարուհի զբոսաշրջիկը:Նրան բռանբարել են ամուսնու աչքի առջեւ: Միջադեպը տեղի է ունցել Մադհիյա Փրադեշ նահանգում:
39-ամյա կինն ու նրա ամուսինը հեծանիվներով գնացել են Թաջ Մահալ: Գիշերը նրանք վրան են խփել Դատիայի շրջանում, ճանպարհին մոտ: Հենց այդտեղ էլ նրանց վրա ութ տղամարդ է հարձակյվել: Ամուսինը պատմել է, որ նրանցից չորսը բռնել են կնոջը, իսկ մնացածը բռնաբարել են: Զբոսաշրջիկներից գողացել են նաեւ տեսախցիկները, Նոութբուկը եւ 185 դոլար: Հաղորդվում է, որ արդեն ձերբակալվել են չարագործներից յոթը:




























