Թուրքիայի արեւելյան Վան նահանգի Արճեշի շրջանում ծնված գառնուկը խիստ զարմացրել է բոլորին, քանի որ ունեցել է մարդու դեմք։

Թուրքական Mynethaber կայքի փոխանցմամբ՝ Վանի Արճեշի Բայրամլը գյուղում Սեյթան Դեմիր անունով գյուղացուն պատկանող ոչխարներից մեկը մարդու գլխով գառնուկ է ծնել:

Անկենդան ծնված գառնուկը խիստ զարմացրել է գյուղացիներին։ Այնուհետ գառնուկի լուսանկարները հայտնվել են ինտերնետում՝ զարմանք պատճառելով բոլորին։