Մեծ թատրոնի նախկին պարուհի Անաստասիա Վոլոչկովան հաստատել է տեղեկատվությունը, թե Մեծ թատրոնի ղեկավարությունը պարուհիներին ստիպում է ինտիմ ծառայություններ մատուցել: Նրա խոսքով, թատերական էսկորտից կարող է օգտվել յուրաքանչյուրը՝ համապատասխան գումարի դիմաց: Նրանք, ովքեր հրաժարվում են, ղեկավարությունը սպառնում է խնդիրներ հարուցել:

Բալետի պարուհիների էսկորտ-ծառայության թեման նրան առաջարկել է քննարկել «Երկաթյա լեդի» հաղորդման վարող Թինա Կանդելակին: Նա նշել է, թե շշուկներ են հասել իրեն, եւ Վոլոչկովան կարող է հերքել կամ հաստատել: Պարուհին համոզմունք է հայտնել, թե դրանք շշուկներ չեն, այլ բացարձակ ճշմարտություն:

«Ինչպես է դա լինում, աղջիկներին պազարպես ցուցակով կանչում է ադմինիստրատորը, անուն չեմ տա… եւ բացատրում է յուրաքանչյուրին, որ գնում ես այլ խարխճանքին բանկետին, շարունակությամբ, անկողնով, բոլոր գործերով»,- ասել է Վոլոչկովան:

«Ո՞ւմ հետ» հարցին նա պատասխանել է. «Որոշակի օլիգարխների հետ»: Որոշ պարուհիներ հանդգնել են հարցնել, թե ինչ կլինի, եթե հրաժարվեն, նրանց սպառնացել են խնդիրներով: Նիկոլայ Ցիսկարիձեն լուռ լսել է գործընկերոջը, եւ ոչ հերքել, ոչ հաստատել այդ տեղեկությունը, գրում է Newsru.com-ը: Ընդ որում, պարուհիներն իրենք գումար չեն ստացել դրա դիմաց: