Թուրք խոշոր գործարար Ալի Աղաօղլուն իր սիրեցյալի ռեստորանում ընթրելուց հետո զրույցի է բռնվել լրագրողների հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ալի Աղաօղլուն, անդրադառնալով Twitter-ում իր անունից կեղծ հաշիվ բացած եւ հումորային հաղորդագրություններ տարածած անձի թեմային, նշել է, թե պարզվել է, որ նա համալսարանի ուսանող է։

Աղաօղլուն շեշտել է, թե իր անունից կեղծ հաշիվ բացած ուսանողին կանչել է իր գրասենյակ եւ զրուցել նրա հետ։ Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկելու այդ ուսանողի դեմ, Աղաօղլուն պատասխանել է, թե այդ ուսանողին դատի տալու փոխարեն կրթաթոշակ է նշանակել։