Լեհաստանում երկրաշարժը հանքահորի փլուզման պատճառ է դարձել. 19 հանքագործներ  մնացել են գետնի տակ:  Միջադեպը տեղի է ունեցել Ռուդնա քաղաքում գտնվող հանքահորում, որը պատկանում է Polska Miedz (KGHM Polska Miedz SA) հանքարդյունաբերական կոմբինատին: Բարեբախտաբար զոհեր չկան:

Ըստ պետական KGHM ընկերության՝ 19 հանքագործներն էլ ողջ են: Նրանց արդեն դուրս են բերել, այժմ նրանք բուժզննում են անցնում, հաղորդում է lenta.ru-ն:

Վարշավայից 400 կմ հարավ-արեւմուտք գտնվող հանքահորում երկրաշարժի հետեւանքով փլուզում էր տեղի ունեցել, որը 19 հանքագործների արգելափակել էր 600 մ խորությունում:

«ԵվրոՍմի»-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքում տեղեկություն կա մարտի 20-ի գիշերը Լեհաստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 3,7 կմ խորությունում: