Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Յան Կելլիին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համանախագահները ներկայացրել են Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ իրենց հանդիպումները։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերի շուրջ։




























