Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆերնը հանդիպում է ունեցել ԱՄՆ քաղաքացի Նարինե Էսմայելի հետ՝ քննարկելով փետրվարի 18-ի ընտրությունների դիտարկումների արդյունքում Էսմայելի հաղորդած ընտրախախտումների փաստով հարուցված քրեական գործը:

Այս առնչությամբ, ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է. «Դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ հետեւել Նարինե Էսմայելի գործին, ինչպես նաեւ հետընտրական զարգացումներին: Արտերկրում գտնվող ամերիկյան քաղաքացիների բարօրությունը մնում է որպես ԱՄՆ կառավարության թիվ մեկ գերակայությունը:

Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ՝ օգնելու ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, որոնք կերաշխավորվեն կարծիքներ ու տեսակետներ հայտնելու բոլորի ազատությունը՝ առանց հետապնդումների կամ հալածանքների վախի»: