Մենք բոլորս պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ամեն տեսակ հայտարարություններին, քանի որ հետագա ոչ ճիշտ մեկնաբանության հարց կարող է առաջանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Բնականաբար, Հայաստանի գործող նախագահը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, բնականաբար, ղարաբաղյան հարցը երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն է, սակայն մենք բոլորս պետք է հաշվի առնենք, որ մեր արտահայտությունները կարող են մեր դեմ օգտագործվել»,-ընդգծեց ազգագրագետը:
Նա նշեց, որ տեղեկություններ կան, որ ԱՄՆ կոնգրեսը քննարկում է այդ հարցը, իսկ ադրբեջանցիները հանդես են եկել հայտարարությամբ, որ ղարաբաղյան հարցի քննարկման անհրաժեշտություն չկա, քանի որ Հայաստանի նախագահը կարծում է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը նպատակահարմար չէ: «Ես չեմ ասում, ճիշտը է արդյոք ԼՂՀ անկախության ճանչումը, թե ոչ: Սակայն չի կարելի թույլ տալ, որ հայկական կողմի հայտարարությունները դառնան ադրբեջանական լոբբինգի թիրախ»,-եզրափակեց Հրանուշ Խառատյանը:
Նշենք, որ մարտի 18 –ին կայացած ասուլիսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ նպատակահարամր չի համարում ԼՂՀ անկախության ճանչումը` հաշվի առնելով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:




























