Միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը նվազեցրել է Կիպրոսի երեք բանկերի՝ Bank of Cyprus-ի, Cyprus Popular Bank-ի եւ Hellenic Bank-ի վարկանիշը։ Վստահության ցուցանիշը Саа2 մակարդակից իջեցվել է Саа3-ի։

Բոլոր երեք բանկերը Հունաստանի վրա ԵՄ կողմից զանգվածային պարտքային պարտավորություններ բարդելուց հետո բոլոր երեք բանկերը լուրջ կորուստներ են կրել՝ հունական բանկային հատվածի հետ սերտ կապերի պատճառով, հայտնում է rbc-ն։

Ավելի վաղ  Standard & Poor՝s-ը Կիպրոսի վարկանիշը նվազեցրել էր մեկ աստիճանով՝  ССС+ մակարդակից հասցնելով ССС-ի, կանխատեսումը՝ բացասական։

Հիշեցնենք, մարտի 22-ին կղզի պետության իշխանությունները հաստատել են ազգային տնտեսության փրկության ծրագիրը, որը 9 օրինագծերից է կազմված։