Փորձագետները նշել են յոթ գլխավոր պատճառները, թե ինչու է ղեկավարությունն ավելի հաճախ աշխատանքից հեռացրել աշխատակիցներին  2012թ.: Ամենատարածված պատճառը աշխատանքի ժամերին սոցցանցերում շփվելը, պասյանս խաղալն ու ֆիլմեր դիտելն են: տարօրինակ է, սակայն կորպորատիվ քեֆերին արված կռիվները ցանկում չկան: Հետազոտությունը հրապարակել է Falcongaze ընկերությունը:

Առջին հորիզոնականում աշխատաժամանակի ու ինտերնետ-թրաֆիքի  ոչ նպատակային օգտագործումն են: Վերլուծաբանների հաշվարկով` 2012թ. վտարումների 34 տոկոսը կապված են եղել հենց այս պատճառի հետ:

Երկրորդ տեղում ընկերության քաղաքականության եւ ղեկավարության քննարկումն է (19 տոկոս): Երրորդ տեղում նոր աշխատանք որոնելու փորձերն են (13 տոկոս): Կաշառքի համար հեռացումները չորրորդն են (11 տոկոս): Եւս մեկ պատճառ է գաղտնի տվյալների հետ անփույթ վերաբերմունքը (10 տոկոս):

Պարբերական ուշացումները, աշխատանքի առանց բացատրելու չներկայանալը, հաճախորդների եւ աշխատակիցների հետ անկիրթ վերաբերմունքը ստացել է 8 տոկոս, եւ վերջապես, վերջին տեղում մրցակիցների հետ որոշակի «մաղարիչի» դիմաց ընկերության գաղտնիքների կիսումն է (5 տոկոս):