Գիտնականները պարզել են, որ մրգային եւ բանջարեղենային հյութերն ունակ են կանխել Ալցգեյմերի հիվանդության առաջացումը՝ դրանցում առկա պոլիֆենոլի եւ հակաօքսիդանտների շնորհիվ: Միայն պետք է օրական խմել առնվազն 3 բաժակ հյութ, հաղորդում է «Տրուդ»-ը:
Բայց դիետոլոգներն ու էնդոկրինոլոգներ նշում են, որ պարբերաբար բարձր քաղցրությամբ ինդեքսով հյութեր (ասենք անանասի կամ ձմերուկի) խմելու դեպքում կարելի է արյան մեջ շաքարի մակարդակի աճ ստանալ եւ մեծացնել դիաբետի զարգացման ռիսկը:
Ընդհանուր առմամբ՝ թարմ մրգերից քամված հյութերը կարող են օրվա սննդակարգի մաս լինել, սակայն չափի մեջ: Դրանք ավելլի շատ են ամրացնում օրգանիզմը եւ նրա իմունային համակարգը, քան թարմ մրգերն ու բանջարեղենը, սակայն չեն կարող միանշանակ դեղամիջոց լինել որոշակի հիվանդությունների համար:




























