Չինացի փրկարարները Տիբեթում սողանքներից մեկ օր անց չեն կարողացել ավերակների տակից հանել հանքափորներից մեկին։ Հավանաբար բոլոր 83-ը զոհվել են։
Հիշեցնենք, դեպքը կատարվել էր մարտի 29-ին՝ Տիբեթի մայրաքաղաքից ոչ հեռու։ Սողանքի զոհ են դարձել Tibet Huatailong Mining Development ընկերության հանքափորները, որը Չինաստանի ոսկու արդյունահանման ազգային կորպորացիայի դուստր ձեռնարկությունն է։ Փրկարարներն առայժմ ոչ ոքի չեն գտել ՝ ոչ ողջ, ոչ մեռած։
RuFox-ը հայտնում է, որ իշխանությունները փրկարարական գործողությունները շարունակելու որոշում են կայացրել։ Դրանց խոչընդոտում է ցածր ջերմաստիճանը։ Նախնական տվյալով՝ սողանքի երկարությունը երեք մետր է կազմել, սողանքի հողաքարային զանգվածի ծավալը կազմել է 2 մլն քմ։




























