Տանզանիայի Դար-Էս-Սալամ քաղաքում կառուցվող բարձրահարկ շենքի փլատակների տակ 17 դիակ են հայտնաբերել։ Զոհվածներից երկուսը երեխաներ են։

Փրկարարներին հաջողվել է դուրս բերել ողջ մնացած 18 մարդու, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով AFP-ին։ Շենքի սեփականատերը կալանավորվել է։

«Սինհուայի» տվյալով՝ փլատակների տակ ընդհանուրը մոտ 60 մարդ է մնացել։ Տեղի լրատվամիջոցները պնդում են, որ շենքի կառուցման աշխատանքներին  200 մարդ էր ներգրավված։ Բանվորներից բացի, փլատակների տակ կարող էին մնալ անցորդները, փողոցային առեւտրով զբաղվողները եւ մոտակա հրապարակում խաղացող երեխաները։

Հիշեցնենք, Տանզանիայի խոշորագույն Դար-Էս-Սալամ քաղաքում մարտի 29-ի առավոտյան։ Երեկոյան հաղորդվել էր 15 զոհերի մասին։