Ֆիննական հեռուստաընկերությունը Բերեզովսկու փոխարեն հուղարկավորել է Լուկաշենկոյին: Ֆիննական խոշոր «Nelonen» հեռուստաընկերության ռեպորտաժում խոսվել է ռուս օլիգարխի մահվան մասին, մինչդեռ դրան զուգահեռ ցուցադրվող կադրերում երեւացել է Բելառուսի նախագահը` ողջ ու առողջ:
Շատ ֆիններ, ովքեր հեռու են եղել ետխորհրդային իրականությունից, չեն էլ նկատել սխալը, եւ Լուկաշենկոյին իսկապես Բերեզովսկու տեղն են դրել:
Առայժմ հայտնի չէ Բելառուսի նախագահի արձագանքն այդ զվարճալի իրավիճակին:




























