Թայլանդում՝ Բանգկոկի օդանավակայանում, ուղեւորներից մեկի ճամպրուկում 54 հազվագյուտ կրիաներ են գտել։ Traffic.org միջազգային բնապահպանական կազմակերպությունը հայտնել է, որ այդ կենդանատեսակի ընդհանուր թիվը մոտ 400 է։ Այն պահպանվել է միայն Մադագասկարի ոչ մեծ շրջաններից մեկում։
Մաքսանենգն, այսպիսով, փորձել է տեղափոխել տվյալ կենդանատեսակի 10%-ին։ Հանցագործը ձերբակալված է։ Նրա հետ բռնել են նաեւ ուղեկցուհուն, որի ճամպրուկում 21 ճառագայթավոր կրիա են հայտնաբերել։ Vesti.ru-ն հայտնում է, որ այդ տեսակը եւս ոչնչացման վտանգի տակ է։ Ենթադրվում է, կենդանիները նախատեսված էին էկզոտիկայի սիրահարներին վաճառելու համար։




























