Հարավային Կալիֆորնիայի ափերին ծովային առյուծների` հյուծվածությունից մահացող հարյուրավոր ձագեր ափ են շպրտվել. Գիտնականներն անհանգստացած են տարօրինակ երեւույթով:
Իշխանությունները` ի դեմս Օվկիանոսների եւ մթնոլորտի ազգային վարչության, հայտարարել են «տարօրինակ մահացու դեպքերի» մասին: Կենտրոններից մեկում` Pacific Marine Mammal Center-ում, որտեղ փորձում են փրկել հարյուրավոր ծովառյուծների` արտակարգ իրադրություն է հայտարարվել եւ կամավորների հավաք է գումարվել, հաղորդում է NEWSru.com-ը:
Հետազոտողների հաշվարկով` խոսքը վերաբերում է ավելի քան 950 կենդանիների, որոնցից շատերի մոտ քաշը միջինից ցածր է: Դեռ հայտնի չեն պատճառները` սո՞վ, թե` այլ հիվանդություններ: Փորձագետներն ասել են, որ ապրիլին պատանի ծովառյուծները սովորաբար սկսում են ապրել ինքնուրույն` առանց մոր հոգատարության:




























