Անցյալ շաբաթ Լոնդոնում, ընդամենը մեկ գիշերով խմորեղենից պատրաստված համեղ հյուրանոց էր բացվել: Առավոտյան կահույքի մեծ մասը չկար:

Ինչպես գրում է »Ռուսսկի Պուտեշեստվեննիկ»-ը, «մենք կասկածում ենք, որ այդ հյուրանոցի ութ համարներում մնացած բոլոր հաճախորդների մոտ բարձրացել է շաքարի աստիճանը»:

Մեկ գիշերով բացված հյուրանոցը ստեղծվել էր որպես բրիտանական Tate and Lyle Sugars հրուշակեղենի ընկերության   գովազդ:

Հյուրերը կարողացել են իրենց համար ճանապարհ բացել պատուհանների եւ պատերի միջով` համտեսելով նուշի թխվածքից պատրաստված ներքին հարդարանքն ու 1081 վառ գույնի բեզեներից պատրաստված ձեռագործ գորգը: