Շվեյցարիայի արեւելքում գտնվող Վո կանտոնում մոտ հինգ տասնյակ մեքենաներ են բախվել: Վթարը տեղի է ունեցել Շեքսբր քաղաքի մոտ` Վալե կանտոն տանող ճանապարհին, որտեղ գտնվում են շվեյցարական ամենահայտնի լեռնադահուկային առողջարանները:
Վթարի հետեւանքով ոչ ոք չի զոհվել, վիրավորվել է 8 մարդ: Վթարի պատճառը եղանակային պայմաններն են, Ժնեւի լճի մոտ գտնվող բարձրադիր վայրերում թանձր մառախուղ է եղել:
Այժմ A9 մայրուղում մեքենաների երթեւեկությունը դադարեցված է, մեքենաները շրջանցում են ճանապարհը: Զատկի տոների կապակցությամբ Շվեյցարիայում վերջին օրերին երթեւեկության բարձր ինտենսիվություն է նկատվում, հատկապես դեպի լեռնադահուկային առողջարաններ եւ հարեւան երկրներ:




























