Փարիզի բնագիտական պատմության ազգային թանգարանում սղոցով զինված տղամարդը փորձել է կտրել Լյուդովիկոս XIV-ի փղի խրտվիլակի ժանիքը: «Radio France Internationale»-ը հաղորդում է, որ թանգարանում գործել է անվտանգության համակարգը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կանխել գողությունը: Երիտասարդը ձերբակալվել է, սակայն ցուցանմուշը տուժել է:

Նշենք, որ փիղը Լյուդովիկոս  XIV-ին էր նվիրել Պորտուգալիայի թագավորը`1668թ-ին:

Նշվում է, որ ֆրանսիական այս թանգարանում պահվում է մոտ 62 մլն ցուցանմուշ: