Ֆրանսիական Սեն Կանտեն քաղաքում իսկական ողբերգություն է տեղի ունեցել: Հրդեհի ժամանակ զոհվել է երկուսից տասը տարեկան հինգ երեխա: Ոզբերգությունը տեղի է ունեցել մարտի 31 –ի գիշերը: Երեխաները եկել էին հոր մոտ` միասին նշելու Զատիկը, քանի որ ամուսինները բաժանված են եղել:
Գիշերը հայրն արթնանալով ծխի հոտից, դուրս է թռչել երկրորդ հարկի պատուհանից եւ վազել օգնություն կանչելու` «Փրկեք երխաներիս» բղավելով: Հարեւանները կանչել են բժիշկների եւ հրշեջների, սակայն երեխաներին փրկել չի հաջողվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























