Մեքսիկայի Վերակրուս նահանգում տեղի ունեցած վթարի հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել: Շաբաթ երեկոյան բախվել են ավտոբուսն ու մարդատար ավտոմեքենան:
Ավտոեմեքենան հարվածել է ավտոբուսին` հավանաբար թանձր մառախուղի պատճառով չտեսնելով նրան: Բախումից հետո ավտոբուսն ընկել է ճամփեզրի ջարատարի մեջ: Պատահարի մեղավորը փախչել է: Ավտոբուսում գտնվել է 27 ուղեւոր, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























